Կարևոր իրադարձություններ

Time-ը՝ Փաշինյանի մասին. Խաչակիրը, որ վառ է պահում դեմոկրատիայի երազը

12 Հուլիս, 2018 21:20
Time-ը՝ Փաշինյանի մասին. Խաչակիրը, որ վառ է պահում դեմոկրատիայի երազը

Ամերիկյան Time ամսագիրն իր «Չորս խաչակիրը, որ վառ են պահում դեմոկրատիայի երազը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է ժամանակակից աշխարհի հասարակական այն գործիչներին, որոնք իրենց երկրներում պայքարել են հանուն ժողովրդավարության հաղթանակի. ըստ ամսագրի, այդ «չորս խաչակիրներն են» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տոգոյում նախագահի դեմ պայքարող ակտիվիստ, բլոգեր Ֆարդիա Նաբուրեման, Նոբելյան մրցանակակիր, Արաբական գարնանթունիսցի ակտիվիստ Ուիդիդ Բուշամաուին և Նիկարագուայում բռնապետություն հաստատման դեմ պայքարող Էնրիֆ Մարտինեսը:

Картинки по запросу velvet revolution armenia

Ամսագիրը գրում է, որ ընդդիմադիր գործիչ Փաշինյանը, ով ապրիլին ժողովրդական շարժման միջոցով ստիպեց նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ և կարճ ժամանակ անց դարձավ երկրի վարչապետ, ասել է, որ «ժողովրդի սերը ստիպեց իրենց վերկենալ իր՝ որպես խորհրդարանական խմբակցության առաջնորդի հարմարավետ աշխատասենյակից և մոտ 20 գիշեր անցկացնել անտառում, փողոցներում, վրանում և ընդդեմ Սարգսյանի բողոքի ակցիաներում»:

Картинки по запросу velvet revolution armenia

«Ես չեմ ունեցել անձնական դրդապատճառ. այն ամենը, ինչ ուզում էի, իմ հայրենիքի ու ժողովրդի ազատությունն ու երջանկությունն էին», – ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ եթե փողոցների՝ հարյուր հազարավոր մարդկանցով լցված լինելու պարագայում էլ իշխանափոխություն չլինի, ապա ինքն այլևս քաղաքական գործունեությամբ չի զբաղվի:


 

Картинки по запросу velvet revolution armenia

Փաշինյանն ասել է, որ գործող իշխանության համար ժողովրդավարությունն ավելին է, քան արտաքին քաղաքական կողմնորոշում, «այն արժեք է և համոզմունք»:

Картинки по запросу velvet revolution armenia

«Ես հավատում եմ՝ Հայաստանը կդառնա աշխարհի հզորագույն դեմոկրատական երկներից մեկը», – ամերիկյան ամսագրի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը:

Картинки по запросу velvet revolution armenia

 

Լրահոս

Դիտել ավելին