Կարևոր իրադարձություններ

Վարդարի գլխավոր մարզիչ. Սպասում էինք, որ դժվար է լինելու

12 Հուլիս, 2018 20:37
Վարդարի գլխավոր մարզիչ. Սպասում էինք, որ դժվար է լինելու

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկը» 1:0 հաշվով հաղթեց «Վարդարին»:

Խաղից հետո մամուլի ասուլիս տվեց մակեդոնական ակումբի գլխավոր մարզիչ Բոբան Բաբունսկին.

«Սպասում էինք, որ դժվար է լինելու: Գիտեինք, որ «Փյունիկը»  ուժեղ պաշտպանություն ունի: Շնորհավորում ենք նրանց: Կա երկրորդ խաղ և ես հավատում եմ, որ կարող ենք այնտեղ հաջողության հասնել:

Մեզ համար առավելություն կլինի որ տանն ենք խաղալու: Կփորձենք հաղթել նրանց հատկապես ուժեղ պաշտպանությանը:  

Եղանակը ազդեց մեր խաղի վրա: Պետք է հարմարվեինք: Հատկապես հարձակման գծում դժվար էինք շարժվում:

Բարսեղյանի վնասվծքը լուրջ չէր: Կարծում եմ, որ պարզապես շատ շոգ էր ու նման պայմաններում շատ էր վազում և հյուծվել էր

Դիտել էինք «Փյունիկի» ընկերական խաղերը ու գիտեինք, որ շատ հզոր պաշտպանություն ունի:

Կվերլուծենք Բարսեղյանի դրվագը, քանի որ այդքան էլ լավ չերևաց: Կարծում եմ, որ այդքան էլ կարևոր չէր այդ դրվագը: Պետք է լուծումներ գտնենք,  որ ավեի լավ օգտագործենք պահերը»,- ասեց մարզիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին