Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Մարիա Զախարովան անդրադարձել է նախարարների առաջիկա բանակցություններին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

12 Հուլիս, 2018 19:40
Մարիա Զախարովան անդրադարձել է նախարարների առաջիկա բանակցություններին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք հնարավոր հանդիպումներին: Վերջինս պատասխանել է Trend գործակալության՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրա ազդեցության մասին հարցին:

«Պատասխանելով այդ հարցին՝ կցանկանայի հիշեցնել, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված գագաթնաժողովների արդյունքում, մասնավորապես՝ 2016-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շփման գոտում իրավիճակի կայունացման նպատակով ավելացնել միջազգային դիտորդների թիվը: Այդ հարցում, սակայն, դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Այժմ Հայաստանում նոր ղեկավարություն է: Մեկ ամսից գուցե «նոր ղեկավարություն» բնորոշումն այլևս արդիական չի լինի»,- ասել է Զախարովան

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ առաջիկայում տեղի կունենան նախարարների առաջին հանդիպումները, այնուհետև, «ինչպես հուսով ենք, հանդիպումներ կկայանան, որոնց ժամանակ կողմերը հնարավորություն կունենան քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ դիտորդների թեման»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին