Կարևոր իրադարձություններ

Արտակ Եդիգարյանը ստացել է Ոսկե խաղակոշիկը

12 Հուլիս, 2018 19:07
Արտակ Եդիգարյանը ստացել է Ոսկե խաղակոշիկը

«Սելթիկի» հետ խաղից առաջ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը, ով 13 գոլով դարձել էր Հայաստանի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու, ստացավ ՀՖՖ-ի կողմից տրամադրվող «Ոսկե խաղակոշիկը»: Այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Արտակ Եդիգարյանը երկրորդ տարին անընդմեջ արժանացավ այդ մրցանակին:

2016/2017 մրցաշրջանում փորձառու կիսապաշտպանը կիսեց լավագույն ռմբարկուի կոչումն իր թիմակից Միհրան Մանասյանի հետ՝ 13 գոլով: 

Հատկանշական է, որ ալաշկերտցիները երրորդ տարին անընդմեջ գլխավորում են Բարձրագույն խմբի առաջնության ռմբարկուների մրցավազքը: 2015/2016 մրցաշրջանում Միհրան Մանասյանը 16 գոլով կիսեց ռմբարկուի կոչումն «Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբեր Արաուժոյի հետ:


 

Լրահոս

Դիտել ավելին