ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, որի տեքստը շուտով կհրապարակվի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։
«Ելույթից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիաս Գրիբաուսկայտեի հետ: