Կարևոր իրադարձություններ

Էրդողանին «Ֆաշիստ դիկտատոր» անվանած գործիչը փոխհատուցում կվճարի

12 Հուլիս, 2018 17:00
Էրդողանին «Ֆաշիստ դիկտատոր» անվանած գործիչը փոխհատուցում կվճարի

Թուրքիայի քեմալիստական ուղղվածության ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար փոխհատուցում կվճարի:

Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընի խոսքերով, դատարանի որոշմամբ Թեզջանը, նախագահի հասցեին հնչեցրած «ֆաշիստ բռնապետ» արտահայտության համար պարտավորվել է 30 հազար թուրքական լիրա  (մոտ 6 հազար դոլար) բարոյական փոխհատուցում վճարել:

Այդընը այս մասին իր թվիթերյան գրառման մեջ մասնավորապես նշել է. «Մեր Հարգարժան նախագահի անձնական իրավունքները ոտնահարողները, անկախ իրենց դիրքից ու պաշտոնից արդարատադության առջև պատասխան տալուց չեն խուսափելու»: 

 

Լրահոս

Դիտել ավելին