Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին․ Նաիրա Զոհրաբյան

12 Հուլիս, 2018 15:00
ԲՀԿ-ն մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին․ Նաիրա Զոհրաբյան

 

Իմ տպավորությամբ՝ ՀՀԿ-ն չունի մտադրություն առաջադրելու քաղաքապետի թեկնածու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Պատգամավորը հայտնեց, որ ԲՀԿ-ն մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե հուլիսի 16-ին գործող ավագանին այդպես էլ չի չընտրի քաղաքապետ։

«Առայժմ չեմ կարող ասել, թե ով կգլխավորի ցուցակն ու ովքեր կլինեն: Դեռ որևէ քննարկում չի եղել՝ ով կգլխավորի ցուցակը: Ես վստահ եմ, որ հուլիսի 16-ին քաղաքապետ չենք ունենա և դրանից հետո կքննարկենք՝ ով կզբաղեցնի առաջին եռյակն ու ով գլխավորի ցուցակը: 

Վստահ մեկ բան կարող եմ ասել՝ մենք կներկայացնենք այնպիսի համամասնական ցուցակ, ովքեր կարող են Երևանի համար պատասխանատվություն վերցնել»,- ասաց նա: Հարցին`տարբեվելու է այս կազմը նախորդ ավագանու կազմից, նա պատասխանեց. «Վստահաբար այո»,- ասաց նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին