Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    547
    555

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին օրական 20.000 դրամի ծաղիկ է գնել. քաղաքապետի ԺՊ

12 Հուլիս, 2018 13:00
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան
Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին օրական 20.000 դրամի ծաղիկ է գնել. քաղաքապետի ԺՊ

Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: 

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Գնումների գործընթացների մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից: Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 ՀՀ դրամի կամ օրական 20,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել:

Թե ինչ նպատակով է դա արվել, անհայտ է, սակայն,կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ համայնքային համեստ բյուջեի համար սա անթույլատրելի շռայլություն է և միջոցների անհարկի վատնում:
Առայժմ այսքանը»
:

 

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին