Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալի պայուսակում հայտնաբերվել են հեռախոսներ, գարեջուր, կոնյակ

12 Հուլիս, 2018 12:43
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալի պայուսակում հայտնաբերվել են հեռախոսներ, գարեջուր, կոնյակ

Հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Գ.-ի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերել են  7 բջջային հեռախոս, 4 լիցքավորիչ, 1 տուփ խաղաթուղթ, 0.5 լիտր տարողությամբ 11 շիշ  ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ, 1 լիտր տարողությամբ 4 շիշ գարեջուր և 0.5 լիտր տարողությամբ 2 շիշ կոնյակ:

Այս մասին տեղեկացնում են ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին