Կարևոր իրադարձություններ

Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքը քրիստոնեական արժեքներն են. Շարմազանովը պարգևատրել է լեհ պատգամավորներին

12 Հուլիս, 2018 11:35
Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքը քրիստոնեական արժեքներն են.  Շարմազանովը պարգևատրել է լեհ պատգամավորներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը hայ-լեհական կապերի ամրապնդման և Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձև ընդունելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լեհաստանի Հանրապետության սենատոր Յան Ժարին և Սեյմի պատգամավոր Թադեուշ Վոժնիակին հուլիսի 11-ին Վարշավայում հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ: 

Էդուարդ Շարմազանովը կարևորել է հայ և լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունը և երախտագիտություն հայտնել լեհերին՝ հայ համայնքի նկատմամբ հարյուրամյակներ շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար: 

«Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքում ընկած են նախևառաջ քրիստոնեական արժեքները, և մենք՝ որպես քրիստոնյա երկու պետությունների պատգամավորներ, պետք է պահպանենք ու զարգացնենք այդ արժեքները»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

 ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն

 

 

Լրահոս

Դիտել ավելին