Կարևոր իրադարձություններ

«Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին»․ Արտակ Զեյնալյան

12 Հուլիս, 2018 10:41
Հեղինակ՝ Արտակ Զեյնալյան
«Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին»․ Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում: Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ոչ նախորդ ամսին և ոչ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է:

Մեկնաբանություններում հայտնված բոլոր ոչ կոռեկտ, անպարկեշտ, խտրականություն և ատելություն պարունակող գրառումները կջնջվեն: Անչափ շնորհակալ եմ»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին