Կարևոր իրադարձություններ

Ուշադրություն վարորդներին․ երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքում

12 Հուլիս, 2018 10:22
Ուշադրություն վարորդներին․ երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին