Կարևոր իրադարձություններ

Տեղակալն ունի բնակարան, ավտոտնակ, ավտոմեքենա եւ 3 միլիոն դրամ․ «Փաստ»

12 Հուլիս, 2018 09:55
Տեղակալն ունի բնակարան, ավտոտնակ, ավտոմեքենա եւ 3 միլիոն դրամ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Գագիկ Սահակյանը, ով hունիսի 27– ին վերանշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, հուլիսի 7– ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Սահակյանը հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ և  «HYUNDAI ELANTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 816 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է: Նշենք, որ Սահակյանը առաջին անգամ այս պաշտոնում էր նշանակվել 2017 թ. հուլիսի 1–ին: Այն ժամանակ նա հայտարարագրել էր կրկին երեք անշարժ գույք, իսկ դրամական միջոցները կազմել էին 4 միլիոն 800 հազար դրամ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին