Կարևոր իրադարձություններ

«Գազի Կոլյան» ինքնասպան է եղել վարչապետի նվիրած զենքով. «Ժողովուրդ»

12 Հուլիս, 2018 09:50
«Գազի Կոլյան» ինքնասպան է եղել վարչապետի նվիրած զենքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին, տանն ինքնասպան է եղել 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանը՝ հանրությանը առավել հայտնի «ՏրանսԳազ» ՍՊԸ-ի տնօրեն Գազի Կոլյան:

Տեղեկություններ տարածվեցին, որ նա ինքնասպան է եղել պարգեւատրված զենքով: Գաբրիելյանի դին գտել էին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, տուժածի ձեռքին էլ եղել էր ատրճանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել փաստաթղթեր առ այն, որ Նիկոլայ Գաբրիելյանը տվյալ հրազենով պարգեւատրվել է վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ:

Ինչպես հայտնի է 2000-2007 թվականներին ՀՀ վարչապետ է եղել Անդրանիկ Մարգարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին