Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի 2 որդին փորձել են անցնել Բավրայի սահմանը. Կարենին թույլ չեն տվել, Արմանն անցել է. «Հրապարակ»

12 Հուլիս, 2018 08:50
Մանվել Գրիգորյանի 2 որդին փորձել են անցնել Բավրայի սահմանը. Կարենին թույլ չեն տվել, Արմանն անցել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հուլիսի 14-ը Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է․ նա կդառնա  62 տարեկան։ Այդ օրը հիմնականում «Վան» ռեստորանում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տոնող գեներալն այս անգամ շնորհավորողներ քիչ կունենա։

Բայց ոմանք նրան այցելում են կալանավայրում, վերջերս այցելած մեկին նա ասել է․ «Բացթողումներ եղան․ փորձված աղվեսն էրկու ոտով է թալակն ընգնում․ էրեխեքին ուշադիր եղեք»։ Նախօրեին ՀՀԿ որոշ պատգամավորներ են այցելել, այդ թվում՝ Վահրամ Բաղդասարյանը։

Առաջիկայում Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու նրա օնկո-բժիշկը։ Պարզվում է՝ բուժզննության հետ կապված խնդիր էլ կա՝ Հայաստանում ռադիոճառագայթող սարք չկա, որով հնարավոր լինի պարզել հիվանդի վիճակը։

Վերջերս գեներալի 2 որդին փորձել են անցնել Բավրայի սահմանը, Կարենին թույլ չեն տվել, Արմանն անցել է։ Օրերս էլ ԱՄՆ մշտական բնակության է մեկնել ԵԿՄ-ի հաշվապահը՝ Հովհաննես Գրիգորյանը, ում փաստորեն, թույլ են տվել դուրս գալ երկրից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին