Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան քվեարկությամբ կորոշի՝ Մ. Գրիգորյանին կոչումից զրկել, թե ոչ

11 Հուլիս, 2018 23:51
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան
Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան քվեարկությամբ կորոշի՝ Մ. Գրիգորյանին կոչումից զրկել, թե ոչ

Էջմիածնի նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը որոշել է ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Որոշման մեջ ավելի հաստատ լինելու համար նա ֆեյսբուքյան իր էջում հարցում է կազմել՝ պարզելու համար, թե ովքեր են կողմ կամ դեմ այդ գաղափարին:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Հուլիսի 24-ին կայանալու է Էջմիածնի ավագանու հերթական նիստ: Նախատեսում եմ քննարկվող հարցերի մեջ ներառել նաև ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:
Կարևորելով նման նուրբ խնդրի վերաբերյալ հանրության արձագանքն ու կարծիքը նախապես գնահատելու կարևորությունը՝ ստորև քվեարկության եմ դնում հետևյալ հարցը:

ԿՈՂՄ ԵՔ ԱՐԴՅՈՔ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԶՐԿՎԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄԻՑ»,-գրել է քաղաքապետը:

Ի դեպ, մինչ ժամը 19:30-ը քվեարկողների 97 տոկոսը կողմ է այդ հարցը ավագանու օրակարգում ներառելուն, դեմ է 3 տոկոսը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին