Կարևոր իրադարձություններ

Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել. Արտակ Զեյնալյանը հերքում է սոցցանցերում շրջանառվող լուրերը

12 Հուլիս, 2018 00:20
Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել. Արտակ Զեյնալյանը հերքում է սոցցանցերում շրջանառվող լուրերը

Ես ո՛չ այս շաբաթ, ո՛չ նախորդ ամսին և ո՛չ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար, «Ելք» դաշինքով պաշտոնը ստանձնած Արտակ Զեյնալյանը՝ հերքելով սոցցանցերում տարածված այն լուրերը, իբրև թե նախարարը ցանկանում է ՀՀ–ում օրինականացնել համասեռամոլությունը։

«Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում: Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ո՛չ նախորդ ամսին և ոչ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է»,– գրառման մեջ նշում է նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին