Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում նախընտրական քարոզարշավի ընթացքում ավելի քան 520 քաղաքական գործիչ է սպանվել

11 Հուլիս, 2018 23:58
Մեքսիկայում նախընտրական քարոզարշավի ընթացքում ավելի քան 520 քաղաքական գործիչ է սպանվել

Մեքսիկայում կայացած համընդհանուր ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ 523 քաղաքական գործիչ է սպանվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով վերլուծական ընկերության զեկույցում նշված տվյալները:

Ինչպես նշվում է, խոսքն անցյալ տարվա սեպտեմբերի 8-ից մինչև 2018-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի մասին է: Սպանված գործիչներից 152-ը քաղաքական կուսակցություն ներկայացուցիչներ են եղել, որոնցից 48-ը՝ բարձրաստիճան պաշտոնների թեկնածուներ, իսկ 371-ը՝ տարբեր մակարդակի պետաշխատողներ:

Ընդհանուր առմամբ, միջին հաշվարկով ամեն օր 1.7 սպանություն է տեղի ունեցել: Հարձակումների ընդհանուր քանակը հասել է 1200-ի: Հուլիսի մեկին, երբ երկրում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել, հարձակման 138 և սպանության 7 դեպք է գրանցվել երկրի 26 նահանգում:

Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթանակ էր տարել ձախ ուժերի ներկայացուցիչ Անդրես Մանուել Լոպեսը: Վերջինս պաշտոնավարումը կստանձնի դեկտեմբերի 1-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին