Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին

11 Հուլիս, 2018 23:37
ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին

ՆԱՏՕ-ն աջակցում է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Այս մասին ասվում է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի նիստին մասնակցող երկրների և կառավարությունների ղեկավարների ընդունած հռչակագրում:

«Մենք շարունակում ենք աջակցել մեր գործընկերների՝ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերում անկախ և ինքնիշխան ընտրություններ կատարելու իրավունքին: Մենք հավատարիմ ենք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության աջակցությանը: Այս համատեքստում շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայում հակամարտությունների խաղաղ կարգավորման ջանքերին՝ այս սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա:

 

Կոչ ենք անում բոլոր կողմերին հաստատված բանակցությունների շրջանակներում կառուցողականորեն և ուժեղ քաղաքական կամքով ներգրավվել հակամարտության կարգավորման գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին