Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    554
    562

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Ռուսական С-400 համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի 2019-ի վերջին

11 Հուլիս, 2018 23:27
Ռուսական С-400 համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի 2019-ի վերջին

Ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կուղարկվի 2019-ի վերջին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Առաջին համալիրները կմատակարարվեն մինչև հաջորդ տարվա ավարտը»,- թուրքական աղբյուրը մեջբերում է նախարարին, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Չավուշօղլուն հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներ դեմ են հանդես եկել С-400 համակարգերը ձեռք բերելուն, և ընդգծել է, որ նման մեկնաբանություններին պետք է վերջ դնել:


Այնուամենայնիվ, թուրք նախարարն ընդգծել է, որ Անկարան հաշվի է առել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների մտահոգությունը տեխնիկական հարցերի առումով, մասնավորապես՝ այլ սպառազինման հետ ռուսական համակարգերի համատեղելիության շուրջ:


Չավուշօղլուն հերքել է այն կարծիքը, որ Թուրքիան հեռանում է ՆԱՏՕ-ից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին