Կարևոր իրադարձություններ

Facebook-ին կարող են տուգանել 500 000 ֆունտ ստերլինգով՝ օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով

11 Հուլիս, 2018 22:00
Facebook-ին կարող են տուգանել 500 000 ֆունտ ստերլինգով՝ օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով

Բրիտանական տեղեկատվական ոլորտը վերահսկող կառավարական մարմինը մտադիր է Facebook-ին տուգանել ռեկորդային 500 000 ֆունտ ստերլինգով՝ պայմանավորված Cambridge Analytica վերլուծական ընկերության հետ կապված սկանդալով:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դա խոշորագույն հնարավոր տուգանքն է, որը կարող է սահմանել բրիտանական կառույցը, որի կարծիքով՝ սոցիալական ցանցը խախտել է օրենքը՝ չկարողանալով պաշտպանել միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ քրեական հետապնդում է պատրաստվում SCL Elections Ltd ընկերության նկատմամբ, որին պատկանում է Cambridge Analytica-ն: Բացի դրանից, «նախազգուշացնող նամակներ» են ուղարկվել Մեծ Բրիտանիայի 11 քաղաքական կուսակցություններին: Կառույցը ցանկանում է, որ կուսակցություններում պարտադիր աուդիտ անցկացվի՝ պարզելու համար՝ արդյոք օգտվել են վերջիններս արտահոսած տեղեկություններից, թե ոչ:

 

Լրահոս

Դիտել ավելին