Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Տորֆավան գյուղի տարածքի տորֆանոցում բռնկված հրդեհի մեկուսացման աշխատանքները շարունակվում են

11 Հուլիս, 2018 21:22
Տորֆավան գյուղի տարածքի տորֆանոցում բռնկված հրդեհի մեկուսացման աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի «Փոշանոց» կոչվող տարածքում, որը հարուստ է տորֆի պաշարներով, արդեն մի քանի օր է, ինչ հրշեջները եւ գյուղի բնակիչները պայքարում են՝ բռնկված հրդեհը մեկուսացնելու եւ մարելու համար:

Ինչպես  տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, հրդեհի գոտին տարածվում է մոտ 7 հեկտար տարածքի տորֆի շերտում, որի հիմնական մասը նախորդ օրերին մեկուսացվել եւ մարվել է, սակայն մոտ կես հեկտարի վրա դեռեւս հրդեհի օջախը գործում է:

«Տեղում այժմ գործում է մեկ մարտական հաշվարկ եւ էքսկավատոր: Խրամատ փորելու եւ ոռոգման ջրով տարածքը ջրելու միջոցով փորձ է արվում մեկուսացնել եւ մարել հրդեհի ակտիվ օջախը, այլապես հրդեհը կարող է տարածվել շրջակա ցանքերով ու խոտհարքներով մեկ եւ լուրջ վնասներ պատճառել տնտեսություններին, հասնել մինչեւ տորֆի հանքեր»,-ներկայացրեց Գարիկ Հակոբյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին