Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

11 Հուլիս, 2018 21:08
Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Ինչպես  հայտնել են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին մշտապես օժանդակելու համար և ընդգծել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտին անգնահատելի է:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Այդ համատեքստում դեսպանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումը, վերջինում քաղհասարակության ներգրավվածության բարձրացումն ու այդ աշխատանքներն իրականացնելու հարցում հայտնել ԵՄ աջակցության պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում նախարար Զեյնալյանը դեսպան Սվիտալսկիի հետ քննարկել է արդարադատության ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու դրանց իրականացմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության օժանդակության հնարավորությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին