Կարևոր իրադարձություններ

Թաիլանդի իշխանությունները քարանձավից փրկված երեխաների մասնակցությամբ տեսանյութ են ցուցադրել

11 Հուլիս, 2018 21:00
Թաիլանդի իշխանությունները քարանձավից փրկված երեխաների մասնակցությամբ տեսանյութ են ցուցադրել

Թաիլանդի հեղեղված քարանձավում արգելափակված ֆուտբոլիստներին դուրս բերելու փրկարարական աշխատանքներին նվիրված մամլո ասուլիսում ցուցադրել են փրկված պատանիների մասնակցությամբ տեսանյութը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, տեսանյութում երևում է, որ պատանի ֆուտբոլիստները գտնվում են հիվանդանոցում: Նրանցից ոմանք քայլում էին հիվանդասենյակով, մինչդեռ մյուսները նստած էին անկողնում: Երեխաների ձայնը տեսանյութում չի լսվում:

Տեղի առողջապահության նախարարության և հիվանդանոցի ներկայացուցիչները նշել են, որ փրկված երեխաները և նրանց մարզիչը ուժեղացված սննդակարգով են սնվում, քանի որ քարանձավում անցկացրած օրերին միջինում 2-ական կգ-ով նիհարել են: Նշվում է, որ նրանք բոլորն էլ իրենց լավ են զգում և առողջական խնդիրներ չունեն:

Հիշեցնենք, որ պատանեկան ֆուտբոլային թիմի 12 ֆուտբոլիստն ու նրանց մարզիչը քարանձավում արգելափակված են մնացել հունիսի 23-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:


Տեսանյութը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին