Կարևոր իրադարձություններ

Գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռոնալդուի «Յուվենթուս» տեղափոխվելու կապակցությամբ

11 Հուլիս, 2018 20:50
Գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռոնալդուի «Յուվենթուս» տեղափոխվելու կապակցությամբ

Իտալական հայտնի ապրանքանիշի մեքենաներ արտադրող գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենթուս» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելու կապակցությամբ: Այդ մասին գրում է gazeta.ru-ն:

Картинки по запросу СМИ: сотрудники завода объявили забастовку из-за трансфера Роналду в «Ювентус»«Քանի դեռ աշատողներն ավելի ու ավելի ձիգ են կապում իրենց գոտիները, ընկերությունը պատրաստ է այդչափ գումար տրամադրել մեկ ֆուտբոլիստի համար: Անթույլատրելի է, երբ աշխատակիցները շարունակում են տնտեսել իրենց վրա ցածր աշխատավարձերի կամ դրանց ուշացման պատճառով, իսկ միևնույն ժամանակ ընկերությունը հարյուրավոր միլիոններ է ծախսում ֆուտբոլիստին գնելու համար»,- ասվում է արհմիության հայտարարության մեջ:

33-ամյա պորտուգալացու տրանսֆերի համար «Յուվենթուսը» կծախսի 115 մլն եվրո:

 

Լրահոս

Դիտել ավելին