Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի դեմ պատերազմը Ռուսաստանին մեկուսացնելու պատրվակ չէ. Սթոլթենբերգ

11 Հուլիս, 2018 20:14
Ուկրաինայի դեմ պատերազմը Ռուսաստանին մեկուսացնելու պատրվակ չէ. Սթոլթենբերգ

Ողջ աշխարհի դեմ Ռուսաստանի մղած հիբրիդային պատերազմը և ռազմակաան հակամարտությունը Ուկրաինայում ՆԱՏՕ-ի համար պատրվակներ չեն Ռուսաստանին մեկուսացնելու համար: Դաշինքը մտադիր է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ գրում է  segodnya.ua-ը:

Картинки по запросу Глава НАТО отказался считать присоединение Крыма поводом для изоляции России

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին և ոչ մի տեղ չի փախչի, այդ պատճառով էլ ելքը մեկն է՝ փոխհամաձայնության գալ և լավ հարաբերություններ ունենալ:

Картинки по запросу Глава НАТО отказался считать присоединение Крыма поводом для изоляции России

«Մենք ոչ մի ակնհայտ սպառնալիք չենք տեսնում ՆԱՏՕ-ի որևէ դաշնակցի նկատմամբ, բայց մենք տեսնում ենք ավելի ագրեսիվ Ռուսաստան, որը ուժ է գործադրում իր հարևանների նկատմամբ: Իմ մոտեցումը Ռուսաստանին այսպիսին է. մենք պետք է ուժեղ և վճռական լինենք, և քանի դեռ ՆԱՏՕ-ն պահպանում է միասնականությունը, մենք ուժեղ ենք: Մենք կարող ենք նաև քաղաքական երկխոսության մեջ մտնել Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանը մեր հարևանն է, և այն ոչ մի տեղ չի փախչի: Պետք է հնարավորինս լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, թե երբ դա տեղի կունենա, չեմ կարող ասել»,- ասել է Սթոլթենբերգը

 

Լրահոս

Դիտել ավելին