Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Երևան–Սևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

11 Հուլիս, 2018 19:20
Երևան–Սևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Հուլիսի 11-ին՝ ժամը 15:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին ՃՈ հենակետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ղ. Ա., 1961 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ուղևորը՝ Ս. Խ.-ն (1968 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, կատարել լվացման աշխատանքներ, ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին