Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով է ստեղծել

11 Հուլիս, 2018 17:16
Նիկոլ Փաշինյանն Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով է ստեղծել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

 1. Ստեղծել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել հանձնաժողովին` յուրաքանչյուր տարի, մինչև մարտի 31-ը, մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տվյալ տարվա` Անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը»,- ասված է որոշման մեջ:
 

Լրահոս

Դիտել ավելին