Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան հերքում է Ադրբեջանին զենք վաճառելու բազմամյա էմբարգոն չեղարկելու մասին լուրերը

11 Հուլիս, 2018 17:07
Ֆրանսիան հերքում է Ադրբեջանին զենք վաճառելու բազմամյա էմբարգոն չեղարկելու մասին լուրերը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հերքել է Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը չեղարկելու մասին լուրերը։

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ է», – ասված է ֆրանսիական դեսպանատան տարածած հաղոդագրությունում:

Նշենք, որ նման լուր էր տարածել Azeri Defense լրատվական կայքը՝ վկայակոչելով զինվորական իր աղբյուրները: Այդ կայքը նաև հաղորդել էր, որ սեպտեմբերի 25-27-ը Ֆրանսիայի ռազմա–արդյունաբերական համալիրը ադրբեջանական պաշտպանական միջազգային ADEX-2018 ցուցահանդեսին լայն ձևաչափով է ներկայանալու։

 

Լրահոս

Դիտել ավելին