Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 4 ուսանող է կալանավորվել

11 Հուլիս, 2018 16:57
Թուրքիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 4 ուսանող է կալանավորվել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի «Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի» (ODTÜ) չորս ուսանողներ կալանավորվել են՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, գրում է ermenihaber.am-ը։

Հուլիսի 6-ին համալսարանում տեղի ունեցած ավարտական արարողության ժամանակ ուսանողներն Էրդողանին ծաղրող պաստառ են ցուցադրել։ Անմիջապես հաջորդ օրը ձերբակալված ուսանողները դատարանի որոշմամբ կալանավորվել են և մեղադրվել Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվել էին նաև պաստառը պատվիրած քաղաքացին և այն տպագրած տպարանի աշխատակիցը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին