Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետի թեկնածուի հարց ՀՀԿ-ն չի քննարկել․ Վահրամ Բաղդասարյան

11 Հուլիս, 2018 16:36
Երևանի քաղաքապետի թեկնածուի հարց ՀՀԿ-ն չի քննարկել․ Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ-ն դեռևս քննարկում չի ունեցել՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ, լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
 
«Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհաղորդենք», – ասաց նա:
 
Դիտարկմանը, թե ի՞նչը կարող է խոչընդոտել, որ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրի, Բաղդասարյանն ասաց. «Կշարժվենք օրենքով, ո՞վ է ասում, որ հայտարարում ենք` առաջադրում ենք, կամ չենք առաջադրում։ Չենք քննարկել»:
 

Լրահոս

Դիտել ավելին