Կարևոր իրադարձություններ

Ազատամուտի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ. Սուրեն Մանուկյան

11 Հուլիս, 2018 15:50
Հեղինակ՝ Սուրեն Մանուկյան
Ազատամուտի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ. Սուրեն Մանուկյան

ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինձ են դիմել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչները, ովքեր մտահոգ են իրենց համայնքում տիրող լարված իրավիճակի համար։ Ազատամուտ համայնքի ավագանին չի հաստատել 2017-2018 թթ տեղական բյուջեն, քանի որ համայնքի ղեկավարն իր գործունեության ընթացքում թույլ է տվել մի շարք չարաշահումներ, որոնք բացահայտ խախտում են ՏԻՄ օրենքի պահանջները, այդ մասին բազմիցս հրապարակվել է մամուլում։

Բնակիչները տեղեկացնում են նաև համայնքային բյուջեով նախատեսված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական օգնությունների կողմնակալ և ոչ արդար բաշխման բազմաթիվ դեպքերի մասին, նույնիսկ աղաղակող այնպիսի փաստեր, ինչպիսիք են համայնքապետարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձերից, պարգևավճարներից և խրախուսական հավելավճարներից զատ ստացել են նաև սոցօգնություններ։

Չարաշահումները բազմաթիվ են, մասնավորապես առավել ակնհայտ է քաղաքաշինության, մշակութային, կոմունալ ծառայության և սպորտի ոլորտներում: Համայնքի ղեկավարի և ավագանու միջև առկա լարվածության պատճառով, չի գործում հիմնովին վերանորոգված մակապարտեզի շենքը։ Փաստորեն լարվածության հետևանքով տուժում են սահմանամերձ համայնքի մեր մանուկներն ու նրանց ծնողները։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ խոսքս վերաբերում է այն համայնքին, որի ղեկավարը Ժորա Մարտիրոսյանն է և ով իր անուն ազգանունը գրելուց Ժորան գրում է կլոր օ-ով և պատճառաբանում է, որ խնդիրը իր ռուսական կրթությունն է։

Հետևությունը թողնում եմ Ձեզ։ Հուսով եմ այս խնդիրը կարժանանա կառավարության ուշադրության»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին