Կարևոր իրադարձություններ

Արա Խուդավերդյանը պատրաստվում է ԵԿՄ նախագահի պաշտոնում ներկայացնել իր թեկնածությունը

11 Հուլիս, 2018 15:28
Արա Խուդավերդյանը պատրաստվում է ԵԿՄ նախագահի պաշտոնում ներկայացնել իր թեկնածությունը

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը առաջիկա համագումարում պատրաստվում է ներկայացնել իր թեկնածությունը Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնում: Ա. Խուդավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ իր թեկնածությանն աջակցում են միության ինչպես ներկա, այնպես էլ նախկին անդամներ, ազատամարտիկներ:

 «Կարծում եմ, որ այդ կառույցի նախագահը պետք է լինի պատերազմում կռված մարդ: Ես համաձայնել եմ իմ ընկերների հորդորին՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը ներկայացնել»,-ասաց Խուդավերդյանն ու հավելեց՝ ըստ ԵԿՄ կանոնադրության իր թեկնածություն առաջադրելու իրավունք ունի:
Խուդավերդյանը կարծում է, որ ինքն անպայման ԵԿՄ նախագահ է դառնալու և փոխելու է վարչության ողջ կազմը:
 

Լրահոս

Դիտել ավելին