Կարևոր իրադարձություններ

Էներգետիկ ոլորտն Արցախի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկն է. ԱՀ պետնախարարն ընդունել է Արթուր Գրիգորյանին

11 Հուլիս, 2018 15:21
Էներգետիկ ոլորտն Արցախի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկն է. ԱՀ պետնախարարն ընդունել է Արթուր Գրիգորյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 11-ին մասնակցել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների և ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների պաշտոնական պատվիրակությունների համատեղ աշխատանքային խորհրդակցությանը և ներկա գտնվել երկու գործընկեր կառույցների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով նախաձեռնությունը՝ պետական նախարարը հուշագրի ստորագրումը հատկապես կարևորել է էներգետիկայի բնագավառում առկա խնդիրների օպերատիվ լուծման, տեղեկատվության տրամադրման, օրենսդրության մեթոդաբանության և օրենսդրական ակտերի համաձայնեցված մշակման ու կիրառման համատեքստում: Նրա խոսքով՝ էներգետիկ ոլորտը հանդիսանում է Արցախի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկը, որտեղ ներդրումային հնարավորությունները թույլ են տալու առաջիկա տարիներին արտահանման մեծ ծավալներ ապահովել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն առանձնացրել է այցի ընթացքում քննարկման ենթակա հիմնական հարցերը: Նրա խոսքով՝ իրենք ոգևորված են էներգաարտադրության գործում Արցախի ունեցած հաջողություններով և պատրաստ են իրենց աջակցությունը բերել էլեկտրաէնեգիայի ավելցուկի արտահանման ու իրացման հարցերում: 

Իր հերթին ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը բարձր է գնահատել ՀՀ գործընկեր կառույցի հետ համագործակցության մակարդակը և հույս հայտնել, որ համաձայնագրի ստորագորումը նոր թափ կհաղորդի ընթացիկ պայմանավորվածությունների կատարմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին