Կարևոր իրադարձություններ

Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցակետում գտնվում է մոտ 60 բեռնատար․ փոխնախարար

11 Հուլիս, 2018 14:48
Հեղինակ՝ Արմեն Փամբուխչյան
Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցակետում գտնվում է մոտ 60 բեռնատար․ փոխնախարար

Լարսի անցակետում այս պահի դրությամբ ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում է մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով: 

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:

«Ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում են մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով:

Վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից տասը հայկական:

Կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման:

Հ.Գ հատուկ շնորհակալություն վրացական իշխանություններին, մեր շուտ փչացող մթերքներ տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար, ինչի շնորհիվ ոչ մի բեռի փչացման ահազանգ մենք չենք ստացել»,- գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին