Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռերից» Մխիթար Ավետիսյանն ազատ արձակվեց

11 Հուլիս, 2018 15:10
«Սասնա ծռերից» Մխիթար Ավետիսյանն ազատ արձակվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտոնական կողմի միջնորդությունը` փոխելով «Սասնա ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը՝ ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Նշենք, որ Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու անձնական երաշխավորություն էին ներկայացրել պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 18-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին