Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

Գիտնականները Արգենտինայում գտել են առաջին հսկայական դինոզավրին

11 Հուլիս, 2018 14:40
Գիտնականները Արգենտինայում գտել են առաջին հսկայական դինոզավրին

Մոտ տասը տոննա քաշով է 10 մետրանոց դինոզավրը ստացել է Ingentia prima «առաջին հսկա» անվանումը։

Հսկայական դինոզավրի մնացորդները, որ գտնվել են Արգենտինայում, խոսում են այն մասին, որ դիպլոդոկների նախնիները Երկրի վրա ամենախոշոր կենդանիներն են եղել՝ Յուրայի ժամանակաշրջանից շատ ավելի վաղ։ Այս մասին խոսվում է Nature Ecology & Evolution ամսագրում։

«Երբ մենք գտանք այս դինոզավրի առաջին մնացորդները, մենք հասկացանք, որ այն յուրահատուկ է։ Նա փաստորեն դինոզավրների մեջ առաջին հսկան է եղել։ Այս Irgentia prima էակները նույն ձևով չեն մեծացել, ինչպես այդ ժամանակաշրջանի մյուս մողեսները, ինչը վկայում է այն մասին, որ հսկայական դինոզավրերը շատ ավելի վաղ են առաջացել, քան մենք կարծում էինք»,– պատմել է Արգենտինայի Սան–Խուանի համալսարանի գիտաշխատող Սեսիլյա Ապալդետին։

Ապալդետիի և նրա գործընկերների գտածոն պատկանում է զաուրոպոդների թվին՝ խոշոր, չորքոտանի խոտակեր մողեսների, որոնք հսկայական թվով ձվեր էին ածում և շատ արագ աճում էին։ Նրանց վառ օրինակ են արգենտինազավրերը, որոնք 35 մետր երկարություն և մոտ 90 տոննա քաշ են ունեցել։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին