Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    550,5
    558,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում փորձել են արգելված իրեր փոխանցել կալանավորին

11 Հուլիս, 2018 13:47
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում փորձել են արգելված իրեր փոխանցել կալանավորին

Հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորված անձ Կ. Լ.-ի անվամբ քաղաքացուհի Ն. Մ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են սև, արծաթագույն երանգներով գրիչ: Գրչի մեջ՝ վերևի հատվածում, ամրացված է եղել սրածայր, մետաղական իր:  

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:

Հաջորդ օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, նույն հիմնարկի կալանավորված անձ Ս. Բ.–ն առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի ընդունարանում ինքնությունը չպարզված անձից վերջինս փորձել է ձեռք բերել բնական հյութի ստվարաթղթե երկու տարա, որոնցից մեկում եղել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված կասկածելի զանգված:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաքրեագիտական և դատաքիմիական փորձաքննություններ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին