Կարևոր իրադարձություններ

Դավթաշեն-Աշտարակ նորակառույց ճանապարհին աշխատանքներ կատարող 57–ամյա վարպետը մահացել է

11 Հուլիս, 2018 13:31
Դավթաշեն-Աշտարակ նորակառույց ճանապարհին աշխատանքներ կատարող 57–ամյա վարպետը մահացել է

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ուենեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Մելքումովի 72/1 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:  

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը: Մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, քաղաքացիները մահացածին դուրս են բերել 1 մետր խորությամբ փոսից:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Աշոտ Դուրյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, հանկարծամահ է եղել:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը աշխատելիս է եղել նշված ճանապարհին, որը կառուցվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և աշխատանքների ժամանակ ինքնազգացողությունը վատացել է ու մինչ շտապօգնության ժամանումը՝ մահացել է: 

 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին