Կարևոր իրադարձություններ

«Հրավիրելով արտահերթ նիստ՝ կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել այդ նախագծերը ԱԺ». Արմեն Աշոտյան

11 Հուլիս, 2018 11:49
«Հրավիրելով արտահերթ նիստ՝ կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել այդ նախագծերը ԱԺ». Արմեն Աշոտյան

«ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հարցերի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանժնաժողովը այսօր հուլիսի 11-ին, վաղ առավոտյան, նախքան արտահերթի մեկնարկը  հանձնաժողովի նիստ է հրավիրել՝ քննարկելու օրակարգի երկու օրինագծերը, սակայն պարզվել է, որ նախագծերը կառավարությունն իրենց չի ուղարկել»: Այսօր արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հանրապետական պատգամավոր  Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագծերը:

 «Նիստը ապահովվեց, փոխնախարարները ներկա էին, սակայն չկային քննարկվող հարցերը: Պարզվում է, որ հրավիրելով արտահերթ նիստ, կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել նախագծերն ԱԺ: Առնվազն այս երկու նախագծերը չեն քննարկվել և մեր հանձնաժողովի կարծիքը չկա: Հանձնաժողովը որոշեց նիստը տեղափոխի ժամը 12.30-ին, որ կարողանա կարծիք հայտնել»,-ասաց Աշոտյանը, հորդորելով կառավարության ներկայացուցիչներին, որ առհասարակ փաստաթղթաշրջանառությունը կատարվի ժամանակին և  որակով:
 

Լրահոս

Դիտել ավելին