Կարևոր իրադարձություններ

Սաշիկ Սարգսյանի որդու թիկնապահը ժամանել է Երևան և հանձնվել իրավապահներին

11 Հուլիս, 2018 11:27
Սաշիկ Սարգսյանի որդու թիկնապահը ժամանել է Երևան և հանձնվել իրավապահներին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 18.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թ. ծնված Արտեմ Պ.-ն, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք: 
Արտեմ Պ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն:

Նշենք, որ Արտեմ Պետրոսյանի եւ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, իսկ  հունիսի 25-ին իրավապահները բերման էին ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին։

Նարեկ Սարգսյանը դեռ հետախուզման մեջ է։

 

Լրահոս

Դիտել ավելին