Կարևոր իրադարձություններ

Մենք կարող անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն ունենալ. Սամվել Բաբայանը՝ Արցախ այցի մասին

11 Հուլիս, 2018 10:58
Մենք կարող անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն ունենալ. Սամվել Բաբայանը՝ Արցախ այցի մասին

Արցախում գտնվող ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հուլիսի 10-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, այնուհետև ելույթ ունեցել իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջև:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը նախ անդրադարձել է մեկուսարանից դուրս գալուց հետո Արցախ կատարած ուշացած այցին՝ նշելով, որ դրա համար կային հիմնավոր պատճառներ:

«Ես չեմ եկել հեղափոխություն անելու: Եկել եմ Արցախ նախ և առաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ և շրջապատիս դեմ: Այսօր մենք չենք կարող անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն ունենալ, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ և լուրջ մարտահրավերներ պաշտպանության ոլորտում: Հանդիպել եմ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել առաջին հերթին առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման և անխոցելիության վերաբերյալ հարցեր: Իհարկե, մեր հանդիպման ժամանակ չէի կարող չշոշափել տնտեսական, քաղաքական, ապակենտրոն իշխանություն ունենալու խնդիրները»,- ասել է Սամվել Բաբայանը:

Նրա խոսքով՝ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ պետք է բարեփոխվի օրենսդրական դաշտը: Իսկ գերակա հանդիսացող պաշտպանության ոլորտը էլ ավելի կատարելագործելու համար Բաբայանը պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի և անհատների հետ, որոնք պատրաստակամություն կհայտնեն աշխատելու:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նշել է, որ առաջիկա օրերին Ստեփանակերտում գրասենյակ կունենա, որը կհամակարգի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը: Գրասենյակի ղեկավարի պաշտոնում նա բացառել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի և վերջերս անկախ պատգամավոր դարձած Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունները՝ նշելով, որ այդ մասին հասարակությունը կիմանա շուտով: Նա ընդգծել է, որ ինքը մշտապես ժողովրդի կողքին կլինի և իրեն քաղաքական գործընթացներում չի տեսնում:

Արցախում գտնվող ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հուլիսի 10-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, այնուհետև ելույթ ունեցել իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջև:

 

Լրահոս

Դիտել ավելին