Կարևոր իրադարձություններ

«Իրավիճակը Գյանջայում մնում է լարված»

11 Հուլիս, 2018 10:32
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Իրավիճակը Գյանջայում մնում է լարված»

Վերջին շրջանում Ադրբեջանի երկրորդ մեծությամբ Գյանջա(Գանձակ) քաղաքում իրավիճակը կտրուկ լարվել էր,որն իր գագաթնակետին հասավ հուլիսի 3-ին,երբ մահափորձ տեղի ունեցավ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ...Ազերի իրավապահները ձերբակալեցին 11 անձի և մահափորձի կազմակերպման մեջ մեղադրեցին Յունիս Սաֆարովին...Բաքվի իշխանությունները 1983 թ-ին ծնված ՌԴ քաղաքացի Սաֆարովին բացահայտ մեղադրում են Իրանի գործակալ լինելու մեջ,իսկ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձն էլ ներկայացնում են որպես ահաբեկչություն...Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է,որ Սաֆարովը 8 ամիս Իրանում անցկացնելուց հետո Ադրբեջան է ժամանել մի քանի հայտնի քաղաքական գործիչների սպանելու՝Ադրբեջանում քաոսային իրավիճակ ստեղծելու նպատակով,որի արդյունքում նա պլանավորել է գրավել իշխանությունը և Ադրբեջանուն հաստատել թեոկրատական իշխանություն՝Իրանի օրինակով...Սակայն շատերը խիստ կասկածում են պաշտոնական տեղեկատվության իսկության առումով...
Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովի ձերբակալությունից հետո սկսել էին տարրական ահաբեկության ենթարկել քաղաքում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներին,որոնցից շատերը քննադատորեն են վերաբերվում Գյանջայի քաղաքապետի գործնեությանը...Այս տեռորի պայմաններում էլ Գյանջայի բնակիչներից ոմանք(պաշտոնական տեղեկությունների համաձայն 150-200 հոգի) հուլիսի 10-ին փորձել են հանրահավաք կազմակերպել Գյանջայի քաղաքապետարանի մոտ....Չարտոնված հանրահավաքը ցրելու արդյունքում զոհվել են երկու բարձրաստիճան ոստիկան-գնդապետներ՝ Իլգար Բալաքիշիևը և Սամեդ Աբբասովը... Ձերբակալվածների թիվը,ըստ պաշտոնական տվյալների,անցնում է 40-ը...Սակայն անկախ աղբյուրները նշում են,որ ձերբակալվածների թիվն անհամեմատ ավելի մեծ է...Ադրբեջանական իշխանությունները հուլիսի 10-ին չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ մեղադրում են Յունիս Սաֆարովի կողմակիցներին...
Այս պահի դրությամբ իրավիճակը Ադրբեջանի երկրորդ մեծությամբ քաղաքում մնում է լարված...Գյանջան,կարծես թե,դառնում է "երկրորդ Նրադարան"՝քաղաք,որտեղ իշխանությունների կրոնական քաղաքականության դեմ պայքարը և իրանամետ ուժերի դիրքերը աճում են,որի դեմ կատաղի պայքարում է Իլհամ Ալիևը...
Հ.Գ.Պաշտոնական Բաքում Ադրբեջանում տեղի ունեցող գրեթե բոլոր խժդժությունների հետևում միշտ "գտնում" է Թեհրանին կամ Երևանին...Եթե մեզ՝հայերիս համար բացարձակ միևնույն է Բաքվի զառանցանքները,ապա Թեհրանում բավական ծանր են տանում այդ հայտարարությունները,որոնք ավելի են սրում առանց այդ էլ ոչ շատ բարիդրացիական Թեհրանի և Բաքվի հարաբերությունները...

 
 

Լրահոս

Դիտել ավելին