Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել կնիքների պատրաստման գրասենյակում

11 Հուլիս, 2018 10:16
Հրդեհ է բռնկվել կնիքների պատրաստման գրասենյակում

Հուլիսի 11-ին, ժամը 04:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:09-ին, մարվել՝ 05:22-ին:

Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի 1-ին հարկում գտնվող կնիքների պատրաստման գրասենյակում այրվել է տպիչ (1 հատ) և վնասվել են ապակիները: Տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին