Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է՝ առաջիկայում Փաշինյանն առաջարկի վերականգնել 2008-ին աստիճանազրկված դիվանագետների կոչումները. «Ժողովուրդ»

11 Հուլիս, 2018 09:20
Հնարավոր է՝ առաջիկայում Փաշինյանն առաջարկի վերականգնել 2008-ին աստիճանազրկված դիվանագետների կոչումները. «Ժողովուրդ»

«Չի բացառվում՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկ ներկայացնի վերականգնելու ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արմեն Բայբուրդյանի  Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի դիվանագիտական կոչումները: Հիշեցնենք՝ նրանք աստիճանազրկվել էին 2008 թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների նախաշեմին իրենց քաղաքացիական կեցվածքի համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը նշեց, որ դեռևս նման հանդիպում չի եղել, նաև դժվարացավ ասել, թե կկայանա հանդիպումը:

Ու քանի որ այսօր Փաշինյանը մեկնում է Բրյուսել, չի բացառվում՝ նա այդ հարցով զբաղվի վերադառնալուց հետո:

Մինչ այդ նկատենք, որ 2008 թ.-ի համաժողովրդական շարժման օրերին դիվանագետները հեռացվեցին ու աստիճանազրկվեցին քաղաքացիական կեցվածքի համար, և հիմա, երբ տասը տարի անց համաժողովրդական շարժման արդյունքում լեգիտիմ իշխանություն է ձևավորվել, վարչապետ Փաշինյանի հանդիպումը նրանց հետ նույնիսկ խորհրդանշական բնույթ կունենա»,-գրում է թերթը:

 



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին