Կարևոր իրադարձություններ

Մհեր Անանյանն ու կինը բավականին հարուստ են․ դրամ, դոլար, եվրո, փոխառութուններ ու բնակարան «Փաստ»

11 Հուլիս, 2018 09:06
Մհեր Անանյանն ու կինը բավականին հարուստ են․ դրամ, դոլար, եվրո, փոխառութուններ ու բնակարան «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ Մհեր Անանյանն իր դրամական հաշիվներին բավական շատ գումար ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Անանյանի դրամական միջոցները կազմել են 58 հազար ամերիկյան դոլար, 1 միլիոն 700 հազար դրամ ու 8500 եվրո: Տարեկան եկամուտները կազմել են 5 միլիոն 822 հազար դրամ, որից 5 միլիոն 647 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 175 հազար դրամը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս: 

Անանյանի կինը՝ Աննա Անանյանը, նախորդ տարի ժառանգությամբ բնակարան է ստացել, որը արժեցել է 25 միլիոն դրամ: Ունեցել է փոխառություններ, որոնք 2017 թ. վերջին կազմել են 15 միլիոն դրամ:

Անանյանի երկու եղբայրները նույնպես պաշտոնյաներ են: Սասուն Անանյանը Ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալն է, իսկ Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ նախագահ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին