Կարևոր իրադարձություններ

Գիտնականներն Արգենտինայում հայտնաբերել են առաջին հսկա դինոզավրի մնացորդները

10 Հուլիս, 2018 23:28
Գիտնականներն Արգենտինայում հայտնաբերել են առաջին հսկա դինոզավրի մնացորդները

Արգենտինայում հայտնաբերված հսկայական դինոզավրի մնացորդները մատնանշում են, որ դիպլոդոկները և զաուրոպոդ խմբի մյուս ներկայացուցիչները շատ ավելի շուտ են դարձել Երկրի ամենամեծ կենդանիները՝ նախքան Յուրայի ժամանակաշրջանի սկիզբը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտնականների հրապարակած հոդվածը:

«Երբ մենք հայտնաբերեցինք այդ դինոզավրի առաջին մնացորդները, հասկացանք, որ այն եզակի է: Ըստ էության, այն առաջին հսկան էր դինոզավրերի շրջանում: Այս արարածները (Ingentia prima) աճել են ինչպես այդ ժամանակաշրջանի սովորական մողեսները, ինչը խոսում է այն մասին, որ հսկայական դինոզավրերը ի հայտ են եկել շատ ավելի շուտ, քան մենք կարծում էինք»,- հայտնում է Սան Խուանի համալսարանի մասնագետ Սեսիլյա Ապալդետտին:

Ապալդետտիի և նրա գործընկերների հայտնագործությունը պատկանում է զաուրոպոդների դասին, որոնք խոշորագույն, չորքոտանի, խոտակեր մողեսների շարքն են դասվում:

 
 

Այս ցեղատեսակի ամենավառ ներկայացուցիչներն են համարվում արգենտինոզավրերը, որոնց երկարությունը կազմում է 35 մետր, իսկ քաշը հասնում է 90 տոննայի:

Գիտնականները երկար ժամանակ կարծում էին, որ նրանց նախնիները ի հայտ են եկել մոտ 210 մլն տարի առաջ, սակայն առաջին զաուրոպոդները փոքր չափսեր են ունեցել, իսկ հսկայական չափերի դրանք հասել են միայն 180-155 մլն տարի առաջ:

Ապալդետտին և նրա գործընկերները պարզել են, որ դա այդքան էլ այդպես չէ: Ուսումնասիրելով եզակի դինոզավրի մնացորդները, որոնք հայտնաբերվել էր Արգենտինայի կենտրոնական հատվածում, հնաբանները ենթադրում են, որ մեծ չափսեր ունեցող ներկայացուցիչները ձևավորվել են հենց 210-205 մլն տարի առաջ:

 

Լրահոս

Դիտել ավելին