Կարևոր իրադարձություններ

«Ես ուզում եմ, որ Ռոնալդուն տեղափոխվի «Յուվենթուս», նա կդառնա թիմի նոր հերոսը». Բուֆֆոն

10 Հուլիս, 2018 23:20
«Ես ուզում եմ, որ Ռոնալդուն տեղափոխվի «Յուվենթուս», նա կդառնա թիմի նոր հերոսը». Բուֆֆոն

Իտալական «Յուվենթուսի», նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ով օրերս տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ, խոսել է Մադրիդի «Ռեալի»  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ թուրինյան ակումբ տեղափոխության մասին:

«Ռոնալդուին  տեղափոխելն ինձ չի զարմացնի: Ես ուզում եմ, որ Ռոնալդուն տեղափոխվի «Յուվենթուս», նա կդառնա թիմի նոր հերոսը, նա մեծ օգուտ կբերի թիմին:

Ես չե՞մ կարողանա խաղալ Ռոնալդուի հետ: Դա ինձ չի անհանգստացնում: Ինձ ավելի անհանգստացնում է այն 2 գոլը, որ ես բաց թողեցի նրանից Չեմպիոնների լիգայի եզրափակչում անցյալ տարի:

Ռոնալդուի տեղափոխությունը ֆանտաստիկ կլինի իտալական ֆուտբոլի համար»,- նշել է Բուֆֆոնը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին