Կարևոր իրադարձություններ

Սամարայի մարզի 8 բնակավայրում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել

10 Հուլիս, 2018 22:29
Սամարայի մարզի 8 բնակավայրում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել

Ռուսաստանի Սամարայի մարզի 8 բնակավայրի 14 մասնավոր  տնտեսության տարածքում А տեսակի թռչնագրիպի օջախներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչության մամլո ծառայությանը:

Գերատեսչության մամլո ծառայության տվյալներով՝ թռչնագրիպի դեպքեր են հայտնաբերվել Պենզինո և Մեծ Չերնիգովկա գյուղերում, ինչպես նաև շրջանի մի շարք այլ բնակավայրերում:  

«Ռոսսելխոզնադզորը» թռչնագրիպի դեպք գրանցած մասնավոր տնտեսությունների սեփականատերերի շրջանում հարցում անցկացնելիս պարզել է, որ թռչունը հանգստյան օրերին ձեռք է բերվել շուկաներում: Ներկա պահին գերատեսչության տվյալներով՝ վտանգված օջախներում սանիտարական աշխատանքներ են իրականացվում

 

Լրահոս

Դիտել ավելին