Կարևոր իրադարձություններ

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած

10 Հուլիս, 2018 21:34
Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած

Հուլիսի 10-ին, ժամը 18:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին բախվել են «Lexus» մակնիշի (վարորդը` Ս. Գ., ծնված 1990 թ.) և «Pajero iO» մակնիշի (վարորդը` Ջ. Խ.) ավտոմեքենաները: «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին